Ավստրիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 300-ը
12.03.2020 | 14:49
Ավստրիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 302-ի՝ հայտնել է հանրապետության առողջապահության նախարարությունը: Ավստրիայում անցկացվել է կորոնավիրուսի 5869 թեստ, դրանցից 302-ը դրական արդյունք են տվել: Չորս մարդ ապաքինվել է: